Մեր մասին
“Արարատ” Սննդի Կոմբինատ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011թ. և հանդիսանում է հյութերի և պահածոների արտադրության ոլորտում առաջատար արտադրողներից մեկը
Մեր մասին
“Արարատ” Սննդի Կոմբինատ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011թ. և հանդիսանում է
հյութերի և պահածոների արտադրության ոլորտում առաջատար արտադրողներից մեկը: Մեր
արտադրանքը արտադրվում է հետևյալ անվանումների ներքո՝ Արարատ, Armenium, Ararat Premium,
Ararat Tea, Noah's Ark:
“Արարատ” Սննդի Կոմբինատ ՍՊԸ-ի հետ համագործակցության
առավելությունները հետևյալն են. մեր գործընկերներն ունեն հնարավորություն իրենց
պահեստում ունենալ արտադրատեսակների այնպիսի լայն ընտրություն, ինչպիսիք են հյութեր,
պահածոյացված արտադրանք և թեյեր տարբեր գնային
սեգմենտներում, բարձրորակ արտադրանք, ճկուն գնագոյացման քաղաքականություն:
Մեր
արտադրանքը յուրահատուկ է, ահա թե ինչու Ձեր կազմակերպության շահույթը
շարունակաբար կաճի:
Արտադրատեսակների գերակշռող մեծամասնությունն արտադրվում է
տեղական մրգերից, օրինակ ինչպիսիք են նուռը, թութը, թուզը, ընկույզը, վարդի
թերթիկները և խաղողը: Նշված բարիքները հիմնականում աճում և մշակվում
են Հայաստանում:
Մուրաբաները և բանջարեղենային պահածոները արտադրվում են հայկական
ավանդական բաղադրատոմսերին համապատասխան, ահա թե ինչու են մեր արտադրատեսակներն
առանձնահատուկ, համեղ և առողջարար: Հայկական խոհանոցը հայտնի է իր բազմազան և
համեղ ուտեստներով:
Մշակումն իրականացվում է սեփական դաշտերում:
Մշակումն անցնում
է “ամբողջական շրջանակ՝ դաշտերից, պտղատու
այգիներից, այգիներից մինչև պատրաստի արտադրանք:
Սա տալիս է թարմ և բարձրորակ
արտադրանք ունենալու հնարավորություն:
Առողջ ապրելակերպ ընտրող մարդիկ ընտրում են
մեր արտադրանքը:
Մենք առանձնահատուկ մոտեցում ենք ցույց տալիս մեր գործընկերներին,
նրանց համար ընտրելով աշխարհագրական դիրքին, ազգային և կրոնական
առանձնահատկություններին համապատասխան տեսականի:
Յուրաքանչյուր գործընկեր շատ
կարևոր է մեզ համար:
Մեր որակավորված աշխատակազմը միշտ պատրաստ է օգնել ընտրել
Ձեզ անհրաժեշտ արտադրատեսակը մեր լայն տեսականուց, ներկայացնել Ձեզ մեր
առավելությունները մնացած կազմակերպությունների նկատմամբ, ներկայացնել Ձեզ
հետաքրքրող յուրաքանչյուր արտադրատեսակում
պարունակվող նյութերի մասին տեղեկատվություն:
“Արարատ” Սննդի Կոմբինատի մարքեթինգային քաղաքականությունը
զարգացվում է՝ հաշվի առնելով մեր գործընկերներից յուրաքանչյուրի ռեգիոնալ
առանձնահատկությունները, հնարավորություններն ու պահանջները: