Լաբորատորիա

Լաբորատորիա

23 June, 2020

Լաբորատորիա
Արարատ Սննդի Կոմբինատի լաբորատորիան համարվում է լավագույններից մեկը տարածաշրջանում, որը համալրված նորագույն տեխնոլոգիաների ամենալայն սպեկտրով: Բարձրագույն տեխնոլոգիաներով արտադրության համար նախատեսված այս լաբորատորիան բաղկացած է երեք մասից, որոնցից յուրաքանչյուրը համալրված է ժամանակակից սարքավորումներով: Արտադրության ողջ գործընթացը, սկսած հումքի ստացումից մինչև վերջնական արտադրանքը, Արարատ Սննդի Կոմբինատի աշխատակիցների մշտական վերահսկման տակ է գտնվում:
Սեփական լաբորատորիան և համակարգչային արտադրական գործընթացը հնարավորություն է տալիս մեր աշխատակիցներին հետևել և վերահսկել ողջ արտադրական գործընթացը:  Բոլոր ապրանքների բարձր որակի նկատմամբ պահանջների պահպանմամբ Արարատ Սննդի Կոմբինատը ուշադրությամբ հետևում է համաշխարհային շուկայի զարգացումներին: Մենք մշտապես ներդրումներ ենք կատարում գիտական հետազոտությունների և արտադրության գործընթացի անդադար զարգացման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումների ձեռքբերման մեջ: 
 Արարատ Սննդի Կոմբինատը ստացել է ISO 22000:2005 սերտիֆիկատը 2011 թվականի մայիսին, HACCP 2014 թվականի հունիսին, Organic սերտիֆիկատ 2017 թվականին,  ինչպես նաև ունի համապատասխանության սերտիֆիկատ յուրաքանչյուր երկրում, որտեղ մեր ապրանքատեսականին արտահանվում է: